Հետևեք մեզ։

ՀՀ դիրքորոշումներում տեկտոնական փոփոխություններ են տեղի ունեցել, ժամանակ է պետք՝ նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար․ Տիգրան Սարգսյան

13:15, 08 նոյեմբեր 2024
ՀՀ դիրքորոշումներում տեկտոնական փոփոխություններ են տեղի ունեցել, ժամանակ է պետք՝ նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար․ Տիգրան Սարգսյան

Հայաստանը մտադրված է համագործակցել ՌԴ-ի հետ, ՀԱՊԿ-ին  անդամակցության հարցը ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնա, կապրենք կտեսնենք։ Այս մասին «Վալդայ» ֆորումի շրջանակում ասել է ՀՀ  նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո հայ հասարակության մեջ տարբեր դիրքորոշումներ կան։

 

«Հայաստանի դիրքորոշումներում տեկտոնական փոփոխություններ են տեղի ունեցել։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ հայ ժողովրդին ժամանակ է պետք՝ նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար», - ասել է նա։

Վերլուծական