Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը քննարկվել է, բայց դեռևս լուծում չկա։ Այս մասին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Օրենքում փոփոխությունների նախագծի հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը պատասխանեց Մինասյանին՝ նշելով, որ Արցախի քաղաքացիների ընտրական իրավունքների հետ կապված շատ ծավալուն քննարկում ենք ունեցել։
«Ինչպես դուք ասացիք՝ շատ թեժ քննարկում ենք ունեցել, ձեզ բերվել են այն բոլոր հակափաստարկները՝ և՛ իրավական, և՛ խնդիրների, և՛ Արցախի մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու առումով չվնասելու վերաբերյալ, որոնք այստեղ լրացուցիչ քննարկման կարիքը չունեն։ Այդուհանդերձ, ձեր գրավոր ներկայացրած ձեր առաջարկները ուշի-ուշով կուսումնասիրենք»։