ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ թույլ տալ Աշոտյանին տնային կալանքի պայմաններում հանդիպել Արշակ Սրբազանի հետ։
«Ողջ հարգանքով մյուս հոգևորականների հանդեպ՝ ես ինձ որպես հոգևոր խնամքի ներկայացուցիչ ընտրել եմ Արշակ Սրբազանին։ Խղճի ազատության իրավունքը ենթադրում է նաև հավատքի պրակտիկա։ Շատ կուզենայի Վեհափառին տեսնել, մի քանի հարց ունեմ, բայց ոչ հոգևոր քրիստոնեական թեմայով։ Հավատքի թեմայով ուզում եմ իմ հոգևոր պրակտիկաները շարունակել Արշակ Սրբազանի հետ»,- նշել է Աշոտյանը։
Դատարանը բավարարել է միջնորդությունը․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կայցելի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: