Հետևեք մեզ։

Հայաստանի և Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունները շարունակում են վերընթաց զարգանալ. Խաչատուրյանը շնորհավորել է Թրամփին

16:19, 08 նոյեմբեր 2024
Հայաստանի և Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունները շարունակում են վերընթաց զարգանալ. Խաչատուրյանը շնորհավորել է Թրամփին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Վստահ եմ, որ Ձեր փորձն ու հեղինակությունը, ինչպես նաև սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը լավագույնս կծառայեցնեք ի նպաստ հզոր պետականության պահպանման և ամրապնդման:

Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունն ու ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում:

Մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա երկկողմ հարաբերությունները, որոնք շարունակում են վերընթաց զարգանալ` ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ, որտեղ հատուկ նշանակություն է տրվում Ռազմավարական երկխոսության ձևաչափին:

Հայ-ամերիկյան սերտ և բազմաշերտ փոխգործակցության զարգացման գործում իր ուրույն ներդրումն ունի նաև Ամերիկայի հայ համայնքը, որը կամրջող դեր է կատարում երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության խորացման ուղղությամբ»: