Հետևեք մեզ։

Ոսկյա շղթայի համար մուրճով 4 անգամ հարվածել ու սպանել էր մորաքրոջ որդուն

18:02, 08 նոյեմբեր 2024
Ոսկյա շղթայի համար մուրճով 4 անգամ հարվածել ու սպանել էր մորաքրոջ որդուն
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննությամբ հիմնավորվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն:
2024թ․ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, նա այցելել է նշված ազգականին և տեսնելով, որ նա տանը միայնակ է, փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ տանը կացին չունի, որոշել է իր տանը գտնվող մուրճով սպանել:
 
 
Որպեսզի տուժողը չհասկանա իր այցելության իրական նպատակը, վերջինին խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո վերադարձել է իր տուն, վերցրել մուրճը՝ թաքցնելով պարկի մեջ, և խոհանոցային դանակը՝ դնելով գոտկատեղում։ Ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է ազգականի տուն և երբ վերջինս նստել է մահճակալին, 42-ամյա տղամարդը, պարկից աննկատ հանելով մետաղյա գլխով մուրճը, մի քանի հարված է հասցրել նրա գլխին և սպանել է նրան:
 
 
Ապա վերցված դանակով կտրել է վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը՝ հեռացել է՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում:
Ազգականին սպանելուց հետո տղամարդը գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է:
 
 
Նրան ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ներկայացվել է մեղադրանք։ Անձը կալանավորված է։