Հետևեք մեզ։

ԱՀԿ-ն չեղյալ է հայտարարում կորոնավիրուսի համաճարակը

17:32, 05 մայիս 2023
ԱՀԿ-ն չեղյալ է հայտարարում կորոնավիրուսի համաճարակը

ԱՀԿ-ն չեղյալ է հայտարարում կորոնավիրուսի համաճարակը։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

 

«Մեծ հույսով ես հայտարարում եմ Covid-19-ի ավարտը որպես համաշխարհայինառողջապահական արտակարգ իրավիճակ», - NYTimes-ի հաղորդմամբ՝ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

 

Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության համավարակը սկսվել է 2019 թվականի նոյեմբերի կամ դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն աշխարհում հայտարարեց կորոնավիրուսի համավարակ։