Եվրոպական խորհուրդը Բուդապեշտում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովում կքննարկի իրավիճակը Վրաստանում՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը նախօրեին բանակցություններ է վարել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:
«Ես գիտեմ Եվրամիությանն անդամակցելու՝ վրաց ժողովրդի անկեղծ ձգտման մասին։ Մենք շատ կարևոր որոշում կայացրինք, երբ որոշեցինք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ։ Մյուս կողմից՝ անցած ընտրությունների հետ կապված խարդախության լուրջ կասկածներ կան, ինչը պահանջում է լուրջ հետաքննություն: Մեզ անհրաժեշտ է հստակություն այս գործընթացի վերաբերյալ, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ արվել է արդար և թափանցիկ»,- ասել է Միշելը: