Հետևեք մեզ։

Երկխոսությունը, դիվանագիտությունը, պայմանավորվածությունները կբացեն խաղաղության դռները, այլ ոչ թե զենքը, ռումբերն ու հակամարտությունները. Էրդողան

21:06, 08 նոյեմբեր 2024
Երկխոսությունը, դիվանագիտությունը, պայմանավորվածությունները կբացեն խաղաղության դռները, այլ ոչ թե զենքը, ռումբերն ու հակամարտությունները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը կարող է հեշտությամբ ավարտվել Դոնալդ Թրամփի վարչակազմի աջակցությամբ:

 

«Երկխոսությունը, դիվանագիտությունը, պայմանավորվածությունները կբացեն խաղաղության դռները, այլ ոչ թե զենքը, ռումբերն ու հակամարտությունները»,- Բուդապեշտից վերադառնալիս լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը։

 

Նա հավելել է, որ Անկարան կշարունակի կենտրոնանալ խաղաղ լուծում գտնելու վրա։

 

«Մենք մի երկիր ենք, որին հաջողվել է երկու կողմերին բերել մեկ սեղանի շուրջ։ Այս պատերազմը պետք է ավարտվի հիմա։ Մենք մեր ջանքերը կենտրոնացրել ենք խաղաղության հասնելու վրա և շարունակելու ենք դա անել»,- ասել է Էրդողանը։