Հետևեք մեզ։

Վրաստանի վարչապետը արձագանքել է Օլաֆ Շոլցին

21:13, 08 նոյեմբեր 2024
Վրաստանի վարչապետը  արձագանքել է  Օլաֆ Շոլցին

Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը և Լեհաստանի վարչապետը մտահոգություն են հայտնել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների «բազմաթիվ խախտումների» կապակցությամբ՝ նշելով, որ իրենք չեն կարողանա աջակցել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների բացմանը, եթե Վրաստանի չվերացնի «եվրոպական արժեքներին հակասող» օրենքները։

 

«Օլաֆ Շոլցի կոալիցիան փլուզվել է, առաջիկայում արտահերթ ընտրություններ են նշանակվելու, կարծում եմ, որ կանցլերը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի իր խնդիրներին, ոչ թե Վրաստանի թեմաներով հայտարարություններ անելուն»,-լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Իրակլի Կոբախիձեն:

 

Հավելենք, որ ավելի վաղ BBC-ն ևս հաղորդել էր Գերմանիայում քաղաքական ճգնաժամի և Շոլցի կոալիցիայի փլուզման մասին․ «Քանի որ նա այլևս չունի մեծամասնություն խորհրդարանում, կանցլերին անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը ցանկացած որոշում կայացնելու համար, և Շոլցը պետք է անցնի իր առաջին թեստը հաջորդ շաբաթ, երբ Բունդեսթագը կհաստատի հաջորդ տարվա բյուջեն»։

Վերլուծական