Գոյատևելու համար ԵՄ-ին անհրաժեշտ է, որ անդամ երկրները միասնական լինեն, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունեցել Բուդապեշտում։
«Եվրոպայի գոյատևման միակ «բաղադրատոմսը» միասնությունն է»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ ԵՄ-ին անհրաժեշտ է նաև պաշտպանության ոլորտում սեփական հնարավորություններն ու կարողությունները ստեղծել։
«Մենք չենք կարող դա անել, եթե բաժան-բաժան լինենք։ Մեր առաքելությունն է Եվրամիությունը դարձնել գործելու ընդունակ ուժ»,- ասել է Բորելը։