Հետևեք մեզ։

Մոզամբիկում հետընտրական ցույցերի ժամանակ առնվազն 30 մարդ է սպանվել

22:00, 08 նոյեմբեր 2024
Մոզամբիկում հետընտրական ցույցերի ժամանակ առնվազն 30 մարդ է սպանվել

Մոզամբիկում հետընտրական ցույցերի ժամանակ առնվազն 30 մարդ է սպանվել, հայտնում է հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։

 

Աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում անցած ամիս կայացած ընտրություններում, ըստ ընտրական հանձնաժողովի, հաղթել է երկիրը արդեն շուրջ 50 տարի ղեկավարող Ֆրելիմո կուսակցությունը։

 

Ընդդիմադիրները, քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են՝ ընտրությունները կեղծվել են: