Հետևեք մեզ։

Իրանում զինյալների ու ոստիկանների բախման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել

22:12, 08 նոյեմբեր 2024
Իրանում զինյալների ու ոստիկանների բախման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել

Իրանի հարավ-արևելյան Ռասկի շրջանում 3 խաղաղ բնակիչ վիրավորվել է ահաբեկչական զինյալների դեմ գործողության ընթացքում կրակոցների հետևանքով: Այս մասին հայտնում է IRNA–ն՝ հղում կատարելով տեղի պաշտոնյայի: 

 

Չկարողանալով փախչել՝ զինյալները անկանոն կրակ են բացել գլխավոր ճանապարհով անցնող մեքենայի վրա: Հարձակման հետևանքով վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ: 

 

Տուժածներն անմիջապես տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոններ և այժմ բուժում են ստանում: 

 

Գործողությունների հետևանքով զինյալները մահացել են: Զինյալներից առգրավվել է ավտոմեքենա և մեծ քանակությամբ զենք–զինամթերք։

 

Գործողության ընթացքում իրանցի մեկ զինվորական սպանվել է: Գործողությունները շարունակվում են՝ զինյալների խմբի մնացած անդամներին հայտնաբերելու և վնասազերծելու համար: