Հետևեք մեզ։

ՃՏՊ Աշտարակի խճուղում․ «Mazda»-ն դուրս է եկել  էստակադայի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ընկել «Mercedes-Benz»-ի վրա ու շրջվել

23:21, 08 նոյեմբեր 2024
ՃՏՊ Աշտարակի խճուղում․ «Mazda»-ն դուրս է եկել  էստակադայի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ընկել «Mercedes-Benz»-ի վրա ու շրջվել

Նոյեմբերի 8-ին, ժամը 15։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել Աշտարակի խճուղու էստակադայի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ընկել Հալաբյան փողոցի թիվ 19ա հասցեի մոտակայքով ընթացող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1958 թ․) վրա՝ վնասելով դիմային հատվածը և շրջվել։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն։