Հետևեք մեզ։

Իսրայելական օդուժը ոչնչացրել է Լիբանանի պատմական տեսարժան վայրերը

23:37, 08 նոյեմբեր 2024
Իսրայելական օդուժը ոչնչացրել է Լիբանանի պատմական տեսարժան վայրերը

Լիբանանյան հյուրանոցատերերի միության ղեկավարը հայտնել է, որ իսրայելական ինքնաթիռները ոչնչացրել են Լիբանանի Պալմիրա հյուրանոցը։

 

Այս հյուրանոցը Լիբանանի ամենակարևոր պատմական հուշարձաններից է։ Այն կառուցվել է 1874 թվականին, և նրա հայտնի հյուրերից են եղել Ալբերտ Էյնշտեյնը, Ուինսթոն Չերչիլը, Շառլ դը Գոլը, Իվան Բունինը և Պաբլո Պիկասոն։

 

Հյուրանոցը գտնվում էր Բաալբեկ քաղաքում՝ Մենշիա փողոցի հարևանությամբ՝ 1927 թվականին կառուցված համանուն պատմական շենքի անունով։ Այս ճարտարապետական հուշարձանը նույնպես գրեթե ամբողջությամբ ավերված է։