Հետևեք մեզ։

Նովի Սադում ցուցարարները փակել են կամուրջը՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը

23:56, 08 նոյեմբեր 2024
Նովի Սադում ցուցարարները փակել են կամուրջը՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը

Սերբիայի Նովի Սադ քաղաքում նոյեմբերի 1-ին երկաթուղային կայարանի բետոնե ծածկի փլուզման հետևանքով 14 մարդու մահվան պատճառով բողոքի ակցիայի մասնակիցները արգելափակել են քաղաքի գլխավոր կամուրջներից մեկը՝ պահանջելով երկրի ղեկավարության հրաժարականը։ Այս մասին հաղորդում է ընդդիմադիր Danas պորտալը։

 

Ակցիայի մասնակիցները նախապես սոցցանցերում կոչ էին արել իրենց աջակիցներին հավաքվել քաղաքի խոշորագույն՝ Վարադինի կամրջի վրա ժամը 18:00-ին (Մոսկվայի ժամանակով 20:00) և արգելափակել երթևեկությունը մինչև կեսգիշեր։ Ցուցարարները իրենց հետ բերել էին իշխանություններին մեղադրող պաստառներ և կարմիր ներկ՝ որպես խորհրդանշական արյուն, որով նկարել են կամրջի վրա։ Կամրջով տրանսպորտային երթևեկությունը դադարեցվել է, ոստիկանությունը չի միջամտել։