Հետևեք մեզ։

ՃՏՊ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին․ տուժածը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

00:31, 09 նոյեմբեր 2024
ՃՏՊ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին․  տուժածը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

Նոյեմբերի 8-ին, ժամը 22:04-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Ղարիբջանյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1995 թ.) գլորվել է և կողաշրջված վիճակում հայտնվել ճամփեզրին։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։