Հետևեք մեզ։

Ես հարյուրավոր անգամներ մահացել եմ և հարություն եմ առել ի մեռելոց. Նիկոլ Փաշինյան

19:14, 05 մայիս 2023
Ես հարյուրավոր անգամներ մահացել եմ և հարություն եմ առել ի մեռելոց. Նիկոլ Փաշինյան

 Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպմանը  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին։

հարցին` ինքը հոգեբանորեն պատրաստ է արդյոք պատերազմի, Փաշինյանն արձագանքել է` պատրաստ է խաղաղության։

 

«Մարդը էմոցիոնալ էակ է․ կարող է այս պահին պատրաստ լինել, հաջորդ պահին պատրաստ չլինել, հետո նորից վերակենդանանալ և այդպես շարունակ»,- ասել է նա, ապա հավելել, թե ինքը« մահացել ու հարություն է առել»։

 

«Մենք ամեն օր մեռնում ենք և ամեն օր հարություն ենք առնում, և կարող եմ ասել, որ վերջին 5 տարվա ընթացքում հարյուրավոր անգամներ մահացել եմ և հարյուրավոր անգամներ հարություն եմ առել՝ ի մեռելոց»,- ասել է Փաշինյանը։