Հետևեք մեզ։

Ավետարանական եկեղեցու անդամ, Թրամփի համակիր Թեննին ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի

11:02, 09 նոյեմբեր 2024
Ավետարանական եկեղեցու անդամ, Թրամփի համակիր Թեննին ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի

Քրիստոնեական քարոզիչ, Ավետարանական եկեղեցու անդամ ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թեննին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդմնակալության արարողությունից հետո կզբաղեցնի պաշտոն, որն ուղղված է «Հայաստանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը»։

 

«Թող Տերը օրհնի մեր երկու ազգերին՝ առաջնորդելով նրանց Իր արդարությամբ և շնորհելով երկարաժամկետ բարգավաճում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թեննին: