Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այցելել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։
Այս մասին Բորելը գրել է «X» հարթակում իր գրառման մեջ։
«Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո սա իմ 5-րդ և վերջին այցն է Կիև՝ որպես Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ: ԵՄ աջակցությունն Ուկրաինային եղել է իմ անձնական առաջնահերթությունը իմ պաշտոնավարման ընթացքում և կմնա ԵՄ օրակարգը»,- իր գրառման մեջ նշել է Բորելը։