Հորդանանը հրաժարվել է ներկայացնել կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը «Օսկար» կինոփառատոնի լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում։ Ըստ Deadline-ի տեղեկությունների՝ դա տեղի է ունեցել ադրբեջանական կողմի գործադրած ճնշումներից հետո։
Վավերագրական ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախի իր գյուղում։ Պատերազմի ընթացքում Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ հետո վերադառնում հայրենիք:
Նշվում է, որ Հորդանանի կողմից ֆիլմի ընտրությունը հակասություններ է առաջացրել Ադրբեջանում, որտեղ հակամարտությունից տեղահանված հայերին կարեկցանքը դիտվել է որպես բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշում: Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերանայել ֆիլմի ընտրությունը, որն էլ իր հերթին ճնշում է գործադրել Հորդանանի կինոհանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու համար: