Հետևեք մեզ։

Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանը հաղթանակ է տարել

20:00, 05 մայիս 2023
Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանը հաղթանակ է տարել

Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է իրանցի Պուրյա Աբդուլմալեքին և դուրս եկել 1/8 եզրափակիչ. գրում է armsport.am-ը։

Մենամարտի բոլոր 3 ռաունդներում մրցավարները հաղթանակը շնորհել են Բազեյանին։

1/8 եզրափակիչում մայիսի 7-ին Արթուրը կմենամարտի Հորդանանի ներկայացուցիչ Յուսեֆ Իաշաշի հետ։