Հիմնական դավաճանությունը տեսնում եմ Արցախի գեներալիտետի և ղեկավարության մեջ։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքացիներից մեկը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը չի՞ տեսնում, քաղաքացին նշել է․ «Նրա մեղավորությունը տեսնում եմ, որ ինչ խոստացել էր, չարեց։ Հեղափոխությանն ասել էր՝ մեղավորներն ու դավաճանները պետք է պատժվեն, հիմա ի՞նչ։ Պետք է ամենավերևից սկսեն, որ այդ ամենավերևներն էլ իրենց ենթականերին ասեն։ Հույս չունենք, որ խաղաղ կապրենք, ընդհուպ՝ Թուրքիայի կողմից դիվերսիաներ։ Ինձ թվում է՝ հաջորդը ավելի մեծ կլինի, մի քանի ժամվա մեջ կարող են իրենց հարցերը լուծել»,- ասել է Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած քաղաքացին։