Հետևեք մեզ։

Լիբանանում ՀՀ դեսպանը Արամ Առաջինի իրազեկել է Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակի մասին

13:46, 09 նոյեմբեր 2024
Լիբանանում ՀՀ դեսպանը Արամ Առաջինի իրազեկել է Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակի մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ 

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Լիբանանում տիրող իրավիճակին։ Կաթողիկոսը նշված թեմաների շուրջ ներկայացրել է իր կարծիքը։

Դեսպան Աթաբեկյանը Արամ Առաջինին իրազեկել է նաև Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակի, արտաքին քաղաքական զարգացումների մասին։