Հետևեք մեզ։

Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 2014 թ. չեմպիոնը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո. ՏԱՍՍ

18:32, 09 նոյեմբեր 2024
Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 2014 թ. չեմպիոնը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո. ՏԱՍՍ

Ռուսաստանի հավաքականի կազմում խմբային վարժություններում ռիթմիկ մարմնամարզության աշխարհի 2014 թվականի չեմպիոն Ալեքսանդրա Սեմենովան հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է 26-ամյա մարզուհու մայրն ու մարզիչը՝ Վիկտորյա Թեքելը։

 

26-ամյա Սեմենովան վերջին անգամ միջազգային մրցաշարերի մասնակցել է 2015 թվականին, որից հետո դադարել է հանդես գալ Ռուսաստանի հավաքականի կազմում և մասնակցել է միայն ներքին մրցաշարերի։

 

Սեմենովան Հայաստանի դրոշի ներքո արդեն հայտավորվել է դեկտեմբերի 13-15-ը Երևանում կայանալիք Բարեկամության գավաթի մրցաշարին։

 

«Ալեքսանդրան պատրաստվում է պայքարել Հայաստանի համար, նա արդեն բավականին տարեց մարզուհի է, և, իհարկե, շատ է ցանկանում կրկին մասնակցել միջազգային մրցումների»,- ասել է Թեքելը։