Հետևեք մեզ։

Ռուսաստանը կպաշտպանի Արևմուտքի ճնշման տակ գտնվող բոլոր երկրներին. Զախարովա

18:55, 09 նոյեմբեր 2024
Ռուսաստանը կպաշտպանի Արևմուտքի ճնշման տակ գտնվող բոլոր երկրներին. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Ռուս-աֆրիկյան համագործակցության առաջին նախարարական համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը կաջակցի աշխարհի այն տարածաշրջաններին, որոնց Արևմուտքը դիտարկում է միայն որպես սպասարկող գոտիներ՝ նպաստելով նրանց հավասար դիրքի ձեռքբերմանը միջազգային հարաբերություններում:

Զախարովան ընդգծել է, որ Արևմուտքը Կիևի ռեժիմին ֆինանսական օգնություն է տրամադրում՝ ի վնաս աֆրիկյան երկրների:


«Նրանք դա անում են միայն մեկ նպատակով՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն պարտադրելու համար: Այո, քանի որ Ռուսաստանը պաշտպանում է բոլոր նրանց, ովքեր երևակայական պաշտպանության կարիք չունեն», - նշել է նա: