Հետևեք մեզ։

Իսրայելցիների 58%-ը այլևս չի վստահում Նեթանյահուին

19:05, 09 նոյեմբեր 2024
Իսրայելցիների 58%-ը այլևս չի վստահում Նեթանյահուին

Համաձայն Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի անցկացրած նոր հարցման, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունից հետո իսրայելցիների 58%-ը այլևս չի վստահում վարչապետ Բենյամին Նեթանյահուին։

 

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ իսրայելցիների 55%-ը համոզված է, որ Գազայում պատերազմը շարունակվում է քաղաքական շահերի պատճառով։

 

Նոր պաշտպանության նախարար Իսրայել Կացին վերաբերյալ հարցվածների 62%-ը գտնում է, որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին։

 

Բացի այդ, հարցման համաձայն, իսրայելցիների 45%-ը հոռետեսորեն է տրամադրված Իսրայելի՝ որպես ժողովրդավարական պետության ապագայի նկատմամբ։