Հետևեք մեզ։

Լեհաստանը թույլ չի տա իրեն ավելի շատ ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ. Տուսկ

19:12, 09 նոյեմբեր 2024
Լեհաստանը թույլ չի տա իրեն ավելի շատ ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ. Տուսկ

Լեհաստանը թույլ չի տա իրեն ավելի շատ ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ՝ կապված Կիևին օգնելու հարցում ԱՄՆ-ի հետաքրքրության սպասվող անկման հետ։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

 

Նա անդրադարձել է այն տեղեկություններին, թե ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմն ունի Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու ծրագիր և Կիևի համար հետկոնֆլիկտային երաշխիքներ, որոնց համաձայն՝ նախատեսվում է այնտեղ խաղաղապահ առաքելություն ուղարկել Եվրոպայի երկրներից:

 

«Շատ շահարկումներ կան, բայց ոչ մի պաշտոնական առաջարկ չկա»,- ընդգծել է Տուսկը: