Հետևեք մեզ։

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

19:32, 09 նոյեմբեր 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ը հատկապես գիշերային ժամերին  կբարձրանա  3-5 աստիճանով։

Հ1

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի ցերեկը և երեկոյան ժամերին, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Հ2

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ