Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները եւ գործող նախագահ Մայա Սանդուի հաղթանակը։
«Մայա Սանդուն, ով առաջադրվել էր «Գործողություն և համերաշխություն» կուսակցության կողմից և որը երկրորդ փուլում ստացել է ամենաշատ ձայները՝ 930 139 ձայն, ընտրված է հայտարարվում»,- միաձայն ընդունված որոշման նախագիծն ընթերցել է ԿԸՀ նախագահ Անժելիկա Կարամանը։
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից և ուղարկվում է Սահմանադրական դատարան հաստատման։ Այն կարող է բողոքարկվել Քիշնեւի վերաքննիչ դատարանում՝ եռօրյա ժամկետում։
ԿԸՀ-ի տվյալներով՝ երկրորդ փուլում Սանդուն ստացել է ձայների 55,33%-ը՝ առաջ անցնելով ընդդիմադիր թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոյից։