Լիբանանի հարավում գտնվող Տիր հնագույն քաղաքին իսրայելական օդուժի հասցրած հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 7, վիրավորվել՝ 46 խաղաղ բնակիչ:
Այդ մասին նշվում է Լիբանանի առողջապահության նախարարության Արտակարգ իրավիճակների կենտրոնի հաղորդագրությունում:
Նոյեմբերի լույս 9-ի գիշերը իսրայելական օդանավերը ուժգին ռմբակոծության են ենթարկել Տիր քաղաքի կենտրոնը, ինչի հետևանքով չորս բազմահարկ շենքեր հիմնահատակ փլվել են, իսկ մի քանիսը՝ լրջորեն վնասվել:
Արտակարգ իրավիճակների կենտրոնից հայտնել են նաև, որ փլատակներում հայտնաբերվել են զոհվածների մարմինների բազում հատվածներ: Ըստ այդմ՝ դրանց պատկանելությունը պարզելու նպատակով կատարվելու են համապատասխան փորձաքննություններ:
Հարվածների վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները՝ անհետ կորածների մարմինները հայտնաբերելու համար։