«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է ստորգետնյա գազատար։
Այդ պատճառով մայիսի 5-ին՝ ժամը 17։40-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Միկոյան 46/10 բազմաբնակարան շենքի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։