Քամալա Հարիսը կարող է ստանալ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնը
21:57, 09 նոյեմբեր 2024
Քամալա Հարիսը, նախագահական ընտրություններում պարտվելուց հետո, կարող է ստանալ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնը, հայտնում են CNN-ը, Newsweek-ը և Politico-ն։
Հարիսը կարող է փոխարինել ներկայիս դատավոր Սոնյա Սոտոմայորին, եթե վերջինս որոշի կամավոր հեռանալ։ 70-ամյա Սոտոմայորը նշանակվել է Բարաք Օբամայի օրոք, սակայն այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի։