Հետևեք մեզ։

Նիդերլանդների վարչապետը չեղարկել է Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին մասնակցությունը

22:42, 09 նոյեմբեր 2024
Նիդերլանդների վարչապետը չեղարկել է Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին մասնակցությունը

Նիդերլանդների վարչապետ Դիկ Սխոֆը Ամստերդամում տեղի ունեցած անկարգությունների պատճառով չեղարկել է իր այցը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի 29-րդ Կլիմայական գագաթնաժողովին (COP-29), հաղորդում է Dutch News լրատվական կայքը։

 

Ըստ կայքի հրապարակման՝ «Վարչապետ Դիկ Սխոֆը հաջորդ շաբաթ չի մեկնի Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին՝ Ամստերդամում տեղի ունեցած բռնի իրադարձությունների «լուրջ սոցիալական հետևանքների» պատճառով»։