Հետևեք մեզ։

Գազայի հատվածում օրական մոտ 70 երեխա է մահանում. ՄԱԿ–ի աշխատակից

23:44, 09 նոյեմբեր 2024
Գազայի հատվածում օրական մոտ 70 երեխա է մահանում. ՄԱԿ–ի աշխատակից
Գազայի հատվածում օրական միջինը 67 երեխա է մահանում։ Այս մասին հայտարարել է պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության աշխատակից Լուիզա Ուոթերիջը: Նրա խոսքով՝ անկլավում զոհվածների գրեթե 70 տոկոսը կանայք և երեխաներ են։
 
 
«Ընդհանուր առմամբ, զոհերի 44 տոկոսը երեխաներ են։ Ամենակրտսերը մի տղա էր, որը մեկ օրական էր», - ասել է Ուոթերիջը, հաղորդում է Al Jazeera-ն։
 
Ավելի վաղ ՄԱԿ-ում հայտարարել էին, որ Գազայի հատվածը դարձել է անդամահատումներով ամենաշատ երեխաներ ունեցող վայրը:
 
 
 
 
Առողջապահության նախարարության տվյալներով` հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 42 հազար պաղեստինցի, ավելի քան 100 հազարը տուժել են։