Հետևեք մեզ։

Ճեմարանի 4-րդ հարկից նետված 13-ամյա երեխայի առողջական վիճակը լավ է. կրթահամալիրի տնօրեն

21:52, 05 մայիս 2023
Ճեմարանի 4-րդ հարկից նետված 13-ամյա երեխայի առողջական վիճակը լավ է. կրթահամալիրի տնօրեն

Երեւանում Շիրակացու անվան ճեմարանի 4-րդ հարկից նետված 13-ամյա երեխայի առողջական վիճակը լավ է, օրերս իրականացված ոտքի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Այս մասին տեղեկացնում է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը:

 

«Սիրելի՛ սաներ, ծնողներ, ճեմարանական համայնք

 

Սիրելի՛ քաղաքացիներ

 

Ճեմարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ երեխայի առողջական վիճակը լավ է, օրերս իրականացված ոտքի վիրահատությունն անցել է բարեհաջող, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի վերականգնողական շրջանն արագ ու արդյունավետ անցնի:  

 

Շնորհակալություն բոլորիդ ուշադրության, անհանգստության եւ ապրումակցելու, ինչպես նաեւ միջադեպին նրբանկատ վերաբերմունք ցուցաբերելու եւ հետադարձ կապի համար:   

 

Այս պահին կարեւորելով եւ առաջնահերթ համարելով երեխայի առողջական վիճակի բարելավումը՝ մնացածը թողնում ենք ժամանակին եւ համապատասխան կառույցների արդար եւ օբյեկտիվ աշխատանքին: Վստահ ենք՝ ամեն ինչ արվում է եւ կարվի՝ ելնելով երեխայի լավագույն շահից»,- գրել է Աշոտ Ալիխանյանը: