Հետևեք մեզ։

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

13:52, 10 նոյեմբեր 2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`

 

Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

 

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝

 

Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։