Հետևեք մեզ։

Նոր Խարբերդում 17-ամյա պատանու սպանության պատճառը եղել է SMS ուղարկելը. մանրամասներ. shamshyan.com

15:31, 10 նոյեմբեր 2024
Նոր Խարբերդում 17-ամյա պատանու սպանության պատճառը եղել է SMS ուղարկելը. մանրամասներ. shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներ համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին հետ, պարզել են նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ.-ի սպանության դեպքի որոշ հանգամանքներ։



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը, որն ավարտվել է սպանությամբ, տեղի է ունեցել Նոր Խարբերդի գերեզմանների մոտ և վիրավորը թոքի մասում սուր կտրող-ծակող առարկայի հարված է ստացել ու տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։



Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։