Հետևեք մեզ։

Սխալ որոշում է եղել. Փաշինյանը` «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման մասին

22:15, 05 մայիս 2023
Սխալ որոշում է եղել. Փաշինյանը`  «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման մասին

Իմ կարծիքով ` կայացվել է սխալ որոշում եւ այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ. խոսելով Հայաստանում «Նեմեսիսի» արձանի տեղադրման մասին`  «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Լրագրողի դիտարկմանը, թե հայ-թուրքական հարաբերություններում նոր սառնություն է «Նեմեսեսի» արձանի պատճառով, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Կառավարությունը չի «Նեմեսիսի» արձանը տեղադրելու որոշումը կայացրել եւ ժողովրդավարության ամենամեծ թերություններից մեկն այն է, որ կառավարության ղեկավարը բոլորին չէ, որ վերահսկում է:

 

Այո, մեր թիմն է, բայց եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում եւ այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ: Երբ ուզում եմ խորանալ ու հասկանալ, թե ոնց է դա իրականություն դարձել, տեսնում եմ, որ դա տեղի է ունեցել մի էմոցիոնալ ֆոնի վրա եւ մի իրավիճակում, երբ ՀՀ-ում շատերը շատերին դավաճան էին համարում եւ շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ:

 

Երբ մենք խոսում ենք պետական ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, այնպես չէ, որ մենք այսօր ենք դրա մասին խոսել: Այնպես չէ, որ ինչ-որ կայացած բան փլուզվել է: Այդ խորքային պրոբլեմները կան եւ մենք պետք է դրանց առերեսվենք»:

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ

Վերլուծական