The Washington Post-ը, վկայակոչելով աղբյուրներին, պնդում է, որ Դոնալդ Թրամփը, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Դոնալդ Թրամփը հինգշաբթի խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը կողմերի միջև առաջին հեռախոսազրույցն է ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո», - ասվում է հրատարակության մեջ՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մի քանի մարդկանց:
WP-ի տեղեկատվության պաշտոնական հաստատում չի եղել: