ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անձամբ Դոնալդ Թրամփին կխնդրի չդադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, CBS News-ի եթերում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Նախագահը հնարավորություն կունենա Թրամփին բացատրել, թե ինչպես է նա տեսնում իրավիճակը, որտեղ են նրանք գտնվում, և քննարկել, թե ինչպես է նա նախատեսում լուծել այդ խնդիրները, երբ Թրամփը ստանձնի պաշտոնը»,- ասել է Սալիվանը:
Նրա խոսքով՝ առաջիկա 70 օրվա ընթացքում Բայդենը հնարավորություն կունենա ապացուցել Կոնգրեսին և հաջորդ վարչակազմին, որ Միացյալ Նահանգները չպետք է լքի Ուկրաինան, քանի որ «դա կբերի ավելի մեծ անկայունության Եվրոպայում»։