Մայիսի 5-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ, տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի շուրջ՝ ընդգծելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի դրույթների անվերապահ կատարումը։ Դեսպաններն ընդգծել են մայիսի 1-4-ը ԱՄՆ-ում կայացած վաշինգտոնյան եռակողմ բանակցությունների կարևորությունը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ճգնաժամային իրավիճակի վրա՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը կոպտորեն հակասում է եռակողմ հռչակագրի 6-րդ կետին:
Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրությունում:ղ