Հետևեք մեզ։

Ադրբեջանում մեկնարկել է COP29 համաժողովը

11:05, 11 նոյեմբեր 2024
Ադրբեջանում մեկնարկել է COP29  համաժողովը

Այսօր Ադրբեջանում մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը(COP29)։ Համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 11-22-ը։ 

 

ՀՀ ԱԳՆ-ից հաղորդել էին, որ պաշտոնական Երևանը ստացել է Բաքվում այս միջոցառմանը մասնակցելու հրավեր, իր հերթին ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաղորդել էր, որ հրավերը ստացվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունով։ Թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ ԱԳ փոխնախարարները, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը և խորհրդարանական իշխող ուժի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ քննարկումներ են ընթանում համաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Տարբեր փորձագետներ նշում էին՝ Հայաստանը պետք է մասնակցի Ադրբեջանում COP29 համաժողովին՝ այնտեղ գտնվող հայ գերիների և պահվող անձանց վերադարձի պայմանով։


Ադրբեջանում COP29 համաժողովի անցկացման որոշումը հրապարակվել է Դուբայում COP28-ի շրջանակներում կայացած լիագումար նիստում։

 

Որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել «COP29»-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը: Դրա դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։