Հետևեք մեզ։

Ղազախստանում կնոջ սպանության համար դատապարտված նախկին նախարար Բիշիմբաևը անհետացել է բանտից

11:19, 11 նոյեմբեր 2024
Ղազախստանում կնոջ սպանության համար դատապարտված նախկին նախարար Բիշիմբաևը անհետացել է բանտից

Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաեւը, ով կնոջը սպանելու համար պետք է 24 տարվա ազատազրկման ենթարկվեր, անհետացել է բանտից։ Այս մասին հայտնի է դարձել AIRAN հեռուստաալիքի լրագրողների հետաքննության շնորհիվ։

«Նախկին նախարարը գտնվել է Արշալի գյուղի քրեակատարողական հիմնարկում, սակայն այնտեղ նրան գտնել չի հաջողվել»,- հայտնում է AIRAN հեռուստաալիքը։

Նրա փաստաբանը նույնպես հաստատել է տեղեկությունը, որ Բիշիմբաևը այն հիմնարկում չէ։

Ղազախստանի իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել Բիշիմբաևի անհետացման մասին։

Նշենք, որ Ղազախստանի նախկին նախարար Բիշիմբաեւը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջ՝ Սալթանատ Նուկենովայի սպանության համար։