Ընդհանուր գործընթացների դինամիկան պետք է դիտարկվի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով COP29-ի մասնակցելու վերաբերյալ հարցին պատասխանելիս։
«COP29-ին մասնակցության որոշում չունենք, երբ լինի որոշում, կտեղեկացնենք՝ որոշում կա՞՝ մասնակցելու կամ չմասնակցելու և ինչ մակարդակով։ Գերիների խնդրի հասցեագրումը շատ կարևոր է, աշխատանքներ ենք տանում, որ բոլոր ռազմագերիները և պահվող անձինք վերադառնան ՀՀ։ Ամեն ինչ թափանցիկ է»,- ասաց Կոստանյանը։