Ես COP29-ին մեր մասնակցության մասին տեղեկություն չունեմ, եթե որոշում լինի, ԱԳ նախարարը հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Եթե այդ հավաքը հումանիտար բնույթ ունի, ապա պետք է առաջին հերթին իրացվի նոյեմբերի 9-ի փաստաթղթում առկա պահանջը, գերիների հարցը պետք է լուծվի։ Գնալն է արժեք ունի, չգնալն էլ արժեք ունի»,-ասաց Քոչարյանը։
Նա նշել է՝ անհատապես զբաղվում է գերիների վերադարձի հարցով․ «Ես ինքս անհատապես զգաղվել եմ գերիների հարցով, ինքս գնացել եմ վեհարան՝ Կաթողիկոսի մոտ և առաջարկով եմ հանդես եկել, գործողություններ եղան, պետք է տեսնենք արդյունքը»,- ասաց Քոչարյանը և հարցին՝ չմերժե՞ց Կաթողիկոսը, պատասխանեց՝ ոչ։