Հետևեք մեզ։

Թուրքիան իր օդային տարածքը փակել է  նաև Փաշինյանի ինքնաթիռի համար. Մևլութ Չավուշօղլու

23:15, 05 մայիս 2023
Թուրքիան իր օդային տարածքը փակել է  նաև Փաշինյանի ինքնաթիռի համար. Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն դարձել խոսել է երկրի օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար փակելու մասին և տեղեկացրել է, որ այն փակել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։

«Ամեն օր թռիչքներ էին իրականացվում Թուրքիայի օդային տարածքով։ Հիմա մենք փակել ենք, թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակն էր գալիս Անկարայում անցկացվող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու, մենք էինք ընդունում ագաթնաժողովը, ուստի անհնար էր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,- ասել է Չավուշօղլուն։