Հետևեք մեզ։

Աննա Հակոբյանին սպասարկող մեքենա է գնվել 145 000 դոլար արժողությամբ․ ա՞նձն է որոշում, թե՞ դուք, որ 2 տարվա ջիպը մաշվել է․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին

12:57, 11 նոյեմբեր 2024
Աննա Հակոբյանին սպասարկող մեքենա է գնվել 145 000 դոլար արժողությամբ․ ա՞նձն է որոշում, թե՞ դուք, որ 2 տարվա ջիպը մաշվել է․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին


Վերջերս մամուլում գրվել էր, որ Աննա Հակոբյանին սպասարկող ծառայողական մեքենա է գնվել՝ 145 հազար դոլար են ասում, թեև 1-2 տարի առաջ այլ ծառայողական մեքենա էիք գնել։  Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՊՊԾ պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանին։

 

«Ընդհանրապես կարգը ո՞նց է՝ ա՞նձն է որոշում՝ իր մեքենան պետք է փոխվի, թե՞ դուք 2 տարվա մեջ տեսնում եք․ որ ջիպն այնքան է մաշվել, որ պետք է նոր մեքենա առնել։ 

 

Նաև օրենքում փնտրեցի՝ ՊՊԾ-ն մասնավոր հավաքի անվտանգություն ապահովում է, թե ոչ, չգտա։ Օրերս Նիկոլ Փաշինյանի կին, «Իմ Քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը 1 միլիոն դրամանոց ճաշկերույթ էր կազմակերպել, լավ, հասկանալի է՝ օրենքով է, ընտանիքի անդամ է, պետք է ՊՊԾ-ից 1, 2, 3, 10 ծառայող անվտանգությունն ապահովի, բայց մասնավոր 1 բարեգործական կազմակերպության ճաշկերույթին 3 տասնյակից ավել ՊՊԾ ծառայողների ներկայությունը ո՞ր օրենքով է Հայաստանում կանոնակարգվում»,- ասաց Մանուկյանը։

 

ՊՊԾ-ն ինքն է որոշում՝ ելնելով իրավիճակից և գնահատելով տարբեր բաներ՝ որտեղ, ում, ինչ մեքենա է տրամադրվում։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին. նույն օրենքի 6-րդ մասով է սահմանվում, թե ինչպես են պահպանվում օբյեկտները, նրանց ընտանիքի անդամներին էլ, կախված իրավիճակից, կարող են տարբեր քանակի հասնել անվտանգության աշխատակիցների քանակը»,- ասաց ՊՊԾ պետի տեղակալը: