Հետևեք մեզ։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկված նախագծերը ստացան դրական եզրակացություն

13:12, 11 նոյեմբեր 2024
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկված նախագծերը ստացան դրական եզրակացություն

Ս.թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ:


Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում) և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում) նախագծերը:


Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ պետական պահպանության ծառայության տնօրենի տեղակալ Գրիգորի Առաքելյանը, իսկ հարակից զեկույցով` ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը:

Նախագծերը ստացան դրական եզրակացություն: