Կրեմլը հերքել է նոյեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին մամուլում տարածված տեղեկությունը։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այդ մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
««Washington Post»ը վերջերս գրել էր, որ Պուտինի և Թրամփի միջև որևէ խոսակցություն չի եղել, դա կեղծ տեղեկատվություն է»,- ընդգծել է Պեսկովը։
Նա նաև ասել է, որ Պուտինը Թրամփին զանգահարելու կոնկրետ պլաններ չունի։