Ես դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առնչվող միջադեպի մասին, երբ նա թքել էր իրեն դավաճան անվանած սփյուռքահայի վրա։
«Իհարկե, սխալ է տեղի ունեցել, բայց այդ սխալը տեղի է ունեցել ոչ թե նրա համար, որ այդ սխալի հեղինակը Հանրապետության երկրորդ պաշտոնյան է, տեղի է ունեցել նրա համար, որ այդ հանրապետության երկրորդ պաշտոնյան մարդ է, այ, եթե ինքը լիներ աստված էդ սխալն իրան թույլ չէր տա», - ասել է Փաշինյանը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ